ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հանձնաժողովը հյուրընկալել է Արմավիրի մարզի «Բաղրամյանի (Վաղարշապատի տ/շ ) միջնակարգ դպրոց»-ի աշակերտներին

05.04.2024


Կոռուպցիայի կանխարգելման Հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) առողջ հասարակության ձևավորման և զարգացման գործում կարևորում է կրթական համակարգի բոլոր մակարդակներում հակակոռուպցիոն կրթական ծրագրերի և իրազեկման հանդիպումների անցկացումը, ինչպես նաև երիտասարդների ներգրավվումը կոռուպցիայի նկատմամբ հանրային անհանդուրժողականության բարձրացման գործընթացում:

Վերոնշյալ հրամայականներով պայմանավորված՝ ապրիլի 4-ին Հանձնաժողովում հյուրընկալվել էին Արմավիրի մարզի «Բաղրամյանի (Վաղարշապատի տ/շ ) միջնակարգ դպրոց»-ի աշակերտները, ովքեր կիսվել են «Հասարակագիտության» առարկայի շրջանակներում կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ իրենց գիտելիքներով, ինչպես նաև ծանոթացել են Հանձնաժողովի գործառույթների և լիազորությունների շրջանակին՝ ձեռք բերելով ավելի խորը և համապարփակ գիտելիքներ:

Աշակերտները հանդիպման ընթացքում ներկայացրել են կոռուպցիայի ձևերը, անդրադարձել հասարակության վրա վերջինիս ազդեցության և կանխարգելիչ միջոցառումներին:

Հանդիպման ընթացքում, Հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության աշխատակիցները  մասնակիցներին ներկայացրել են «Կոռուպցիա» հասկացության, դրսևորումների, տիպաբանության, հակակոռուպցիոն բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի, Հանձնաժողովի գործառույթների  վերաբերյալ թեմաներ: