ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հանձնաժողովը հյուրընկալել է Աբովյան քաղաքի N2 հիմնական դպրոցի աշակերտներին

08.04.2024


Ապրիլի 5-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) «Դարձի՛ր փոփոխության առաջնորդ» երիտասարդական կրթական ծրագրի շրջանակներում այս անգամ հյուրընկալել է Աբովյան քաղաքի N2 հիմնական դպրոցի աշակերտներին:

Կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ կրթական/իրազեկման հանդիպումների միջոցով Հանձնաժողովը փորձում է արմատավորել արժեքներ և զարգացնել կարողություններ, որոնք անհրաժեշտ են սովորողների համապատասխան քաղաքացիական դիրքորոշման ձևավորման համար:

Հանդիպման նպատակն էր նախագծային աշխատանքի շրջանակներում կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ համապարփակ գիտելիքների ձեռքբերումը և կանխարգելման գործիքակազմին ծանոթացումը՝ ուղղված  կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության ձևավորմանը:

Հանդիպման ընթացքում բանախոսների կողմից ներկայացված թեմաների շուրջ ծավալվել են ակտիվ քննարկումներ, ինչպես նաև ինտերակտիվ վարժությունների միջոցով աշակերտները գործնականում կիրառել են ձեռք բերած գիտելիքները:

Բանախոսները անդրադարձել են նաև հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ շրջանակին, Հանձնաժողովի գործիքակազմին, օժտված լիազորություններին և  նախանշված առաջնահերթություններին: